Առողջապահություն 4.2009
Երեխայի զարգացման «գաղտնի» շրջանը
Զիգմունդ Ֆրոյդն է այսպիսի խորհրդավոր հասկացություն ընտրել 7-11 տարիքային շրջանը բնութագրելու համար:«Գաղտնի» կամ «լատենտ» շրջան ասելով, Ֆրոյդը նկատի ուներ այն, որ սեռական բնազդն այս շրջանում «ընդհատակ» է անցնում, կարծես մարում է, զարգանում գաղտնի ձևով, որպեսզի դեռահասության տարիքում հզոր ձևով ի հայտ գա:
Ըստ նրա, մոտավորապես յոթ տարեկանում վերջնականապես տարանջատվում և ձևավորվում են անձի հիմնական ենթակառույցները` բնազդային մղումները կրող ես-ը`«իդ»-ը, գիտակցության կրողը` իրականության պահանջների հետ հաշվի նստող ես-ը` էգո-ն և բարոյական ես-ը` սուպերէգոն: Վերջինիս ճնշման տակ «արտամղվում»` յուրահատուկ ձևով մոռացվում են նախորդ տարիքային շրջանում ծնողների նկատմամբ ունեցած սիրային ապրումներն ու երևակայությունները, երեխան դրանք արդեն անբարոյական է համարում (ավելի ուշ տարիքում այդ երևակայությունները կարող են ի հայտ գալ միայն հոգեկան ծանր խանգարումների պարագայում, երազներում կամ հիպնոսի վիճակում): Անբարոյական են համարվում նաև սեռական ոլորտին վերաբերող բոլոր մյուս հարցերը, որոնք հետաքրքում էին երեխային փոքր տարիքում (սեռական օրգանների, երեխաների ծննդի վերաբերյալ և նմանատիպ այլ հարցեր): Այս ամենի հետևանքով սեռականության թեմատիկան խորն ընդհատակ է անցնում, ինչը, ըստ ֆրոյդի, դպրոցական կրթությանն անցնելու համար խիստ նպաստավոր պայմաններ է ստեղծում:
Գիտնականների մեծ մասը տարիքային այս շրջանի զարգացման առանձնահատկությունները հենց դպրոցի հետ է կապում: Որոշ գիտնականներ նույնիսկ գտնում են, որ կրտսեր դպրոցական տարիքը (7-11 տարեկան) ոչ վաղ անցյալում է ձևավորվել, այն ժամանակներում, երբ երեխաները սկսել են սիստեմատիկ կրթություն ստանալ: Սա, անշուշտ, չափազանցություն է, բայց մի բան ճիշտ է, որ այս տարիքում հենց ուսումնառության ընթացքում են զարգանում հոգեբանական շատ ֆունկցիաներ` մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը և այլն:
Այս տարիքում մտածողությունը թռիչքային զարգացում է ապրում, այն այլևս միայն պատկերացումներով չի իրականանում, համակարգային բնույթ է ստանում,«շրջելիություն է» ձեռք բերում, այսինքն` հնարավորություն է ստեղծվում փոխել մտքի ուղղությունը. ասենք, վերադառնալ խնդրի նախնական պայմաններին: Էապես նվազում է եսակենտրոնությունը. երեխան կարողանում է այլ օբյեկտների, մարդկանց դիրքերից ընկալել իրավիճակը: Ի հայտ են գալիս տրամաբանական այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դասակարգումը, սերիացիան (որևէ հատկության հիման վրա առարկաների շարքերի կառուցումը), թվաբանական գործողությունները: Երեխան ի վիճակի է դառնում մտահայել ապագան:
Միաժամանակ պետք է ասել, որ երեխայի մտածողությունն այս տարիքում դեռևս սահմանափակ է, խիստ կոնկրետ, նա հաճախ ի վիճակի չի լինում վերացարկվել կոնկրետ իրադրությունից, տրամաբանական մտահանգումներ իրականացնել:
Դպրոցական ուսուցման ընթացքում աստիճանաբար սկսում են ձևավորվել տրամաբանական հիշողությունը և կամածին ուշադրությունը (երեխան ի վիճակի է դառնում կամային ջանքերի միջոցով կենտրոնանալ նյութի վրա):
Էական զարգացում են ապրում երեխայի մտապատկերները: Մինչև յոթ տարեկան հասակը երեխաներն ունենում են միայն իրականում ընկալած իրադարձությունների և օբյեկտների մտապատկերներ, իսկ 7 տարեկանից սկսում է ի հայտ գալ ստեղծագործական մտապատկեր (երեխան ի վիճակի է երևակայական օբյեկտներ ստեղծել մտքում), նրանք կարողանում են նաև փոխել իրենց մտապատկերները, շարժման մեջ դնել դրանք, պատկերացնել ապագան:
Այս տարիքի բնորոշ հատկանիշն այն է, որ երեխան խաղը փոխարինում է նոր գործունեությամբ` ուսմամբ: Այս գործունեությունը, ի տարբերություն խաղի,«բնությունից» տրված չէ երեխային. ուսուցիչները և ծնողներն են, որ սովորեցնում են նրան սովորել, և շատ կարևոր է, որ այս հանգամանքը նրանք քաջ գիտակցեն, կարողանան ուղղել երեխայի ճանաչողական պահանջմունքը դեպի ուսումնական առարկաները, սովորեցնեն ուսումնական խնդիրներ առաջադրել և լուծել: Այս գործում ահռելի դեր է խաղում խրախուսանքը. պետք է խրախուսել երեխայի ցանկացած հաջողություն, իսկ անհաջողությունների դեպքում ոչ թե վիրավորել, այլ համոզել, որ սխալներն անխուսափելի են և ժամանակի ընթացքում անպայման կվերանան:
Կարդացեք նաև
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...
2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...
1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...
... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...
Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...
Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...
Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...
Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն